
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, Հայաստանում հունվարի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ., ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում մառախուղ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա՝ 4-6, արևելյան շրջաններում 10-12 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: