
«Իսլամական պետության» զինյալներն ու նրանց կողմնակիցները Թուրքիային նոր ահաբեկչություններով են սպառնում: Այս մասին հայտնել են SITE փորձագետները:
Ինչպես նշվում է, սույն հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ հայտարարվել են Սիրիայում ԻՊ դիրքերին թուրքական կործանիչների ռմբակոծությունների մասին, փոխանցում է Gazeta-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը թույլատրել են ԱՄՆ ու միջազգային կոալիցիոն ուժերին օգտագործել երկրի ավիաբազաները «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: