Շաքրո Մոլոդոյը զայրացրել է «օրենքով գողերին». քրեական աշխարհում պատերազմի են պատրաստվում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է դարձել  «Պրայմ Քրայմ» գործակալությանը, Հունաստանում ձևավորվել է «օրենքով գողերի» հզոր կոալիցիա, որտեղ գոհ չեն թիվ 1 «գող» համարվող Զախարիա Կալաշովի, ով առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականվամբ, գործունեությունից։

Կոալիցիայում համարում են, որ Շաքրոն խախտել է «գողական» կլանների հակամարտությունների ընթացքում իրենից պահանջվող չեզոքությունը, ինչի հետևանքով էլ կորցրել է բոլորի կողմից ընդունված «արբիտրի» կարգավիճակը, որը նրան հատուկ լիազորություններ էր տալիս։

shakro-molodoy
Զախարի Կալաշով՝ Շաքրո Մոլոդոյ

Շաքրոյից դժգոհ «գողական» կլաններին միավորել է օրերս ազատության մեջ հայտնված Լաշա Շուշանաշվիլին, ով ցանկանում է բաց հակամարտության մեջ մտնել մրցակցի հետ։

495709ed114c8fbc4a6851132f72f2cd
Լաշա Շուշանաշվիլի

2006 թվականին՝ Շաքրոյի ձերբակալությունից հետո, հենց Շուշանաշվիլին դարձավ նրան փոխարինողը և սկսեց զբաղվել բոլոր գործերով։ 2008թ. գողական կլանների հակամարտության նախօրեին Լաշան առաջին դեմքն էր հանդիսանում Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանում։

ded xasan armlur
Ասլան Ուսոյան՝ Դեդ Հասան

Ինքը՝ Դեդ Հասանը, սեփական կամքով դիրքավորվում էր՝ որպես հանգստի անցած «թոշակառու», իսկ նրանց շարքերում գտնվող Վյաչեսլավ Իվանկովն (Յապոնչիկ) արդեն ոչ մի բանի վրա չէր ազդում։

Japonchik
Վյաչեսլավ Իվանկով՝ Յապոնչիկ

Հետո տեղի ունեցավ միջադեպը Լաշայի և քութայիսցի Գուրամ Չիկաբերիձեի միջև, որտեղ Լաշան դիմեց բռունցքների օգնությանը և ծեծի ենթարկեց տարեց Չիկաբերիձեին։

2v78
Գուրամ Չիկաբերիձե

Դա առիթ հանդիսացավ, որպեսզի մայրաքաղաքի շրջանում անցկացվի խոշորագույն գողական հավաքը (այն տեղի էր ունենում Պիրոգովյան ջրամբարի տարածքում)։ Ինչպես հայտնի է, հասանական կլանի ներկայացուցիչների փոխարեն՝ հավաքի վայր ժամանեցին ՆԳՆ օպերատիվ աշխատակիցները՝ Հատուկ նշանակության ջոկատի մարտիկների ուղեկցությամբ։ Դրան հետևած օպերատիվ միջոցառումների արդյունքում քութայիսյան-սուխումյան «եղբայրության» մի քանի երևելի դեմքեր՝ Տարիել Օնիանիի գլխավորությամբ, մի քանի տարով հայտնվեցին ճաղերի ետևում։ Իսկ «ընդդիմության» մյուս լիդերները, այդ թվում՝ Մերաբ Ջանգվելաձեն, Թամազ Կորոշինաձեն և Գիվի Գորդելաձեն, շատ արագ լքեցին երկիրը։

TARIANI6nnn
Տարիել Օնիանի

Թվացյալ հավասարակշռությունը վերականգնվեց «թոշակառուներին» կրնկակոխ հետևող Լաշա Շուշանաշվիլիի արտաքսմամբ, որին զրկեցին ՌԴ քաղաքացիությունից և արգելեցին մուտքը Ռուսաստանի տարածք։ Լաշան մեկնեց Հունաստան, որտեղ «տիրություն էր անում» նրա մտերիմ ընկերը՝ «օրենքով գող» Լավրենտի Չոլակիդիսը (ով մահացավ 2010 թվականին)։

vori
Մերաբ Ջանգվելաձե, Թամազ Կորոշինաձե և Գիվի Գորդելաձե

Չոլակիդիսի կապերը չփրկեցին Լաշային արդարադատությունից, և 3 տարի անց Լաշան դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ Ընդ որում, կարծիքներ կան, որ այդ ազատազրկումն ու վաղաժամկետ ազատումը Շուշանաշվիլիի կողմից մտածված խորամանկ մանևր էր։ Այդ քայլով Շուշանաշվիլին կարողացավ խույս տալ Իսպանիա արտաքսվելուց, որտեղ հետախուզման մեջ էր։

ramaz_big_c506939
Լավրենտի Չոլակիդիս

Այն ժամանակահատվածում, երբ Շաքրոն գլխավորեց գողական աշխարհի գլխամասը, նրա քաղաքականությունից դժգոհ քրեական հեղինակությունների թիվը կտրուկ աճեց։ Շատերի համար անսպասելի էր, որ Շաքրոն չշարունակեց Հասանի որդեգրած ուղին՝ այլախոհներին ճանապարհից հեռացնել «գողական» աշխարհին ոչ հարիր մեթոդներով։ Շաքրոն չէր թաքցնում իր համակրանքը Բադրիի նկատմամբ, անվերապահորեն «օրենքով գող» էր ճանաչում Մերաբին, Տարիելին և Ռովշանին և չեղյալ համարում նրանց նկատմամբ հեռակա կարգով ընդունված որոշումները։

badri99337975
Բադրի Կոգուաշվիլի՝ Բադրի Քութայիսցի

Այսպիսով, Շաքրոն անհարմար վիճակի մեջ դրեց Դեդ Հասանի մարիոնետներին, ովքեր ժամանակին հավանության էին արժանացնում նրա բոլոր ոչ միանշանակ որոշումները, իսկ այժմ ստիպված էին անձամբ պատասխան տալ այդ որոշումների համար։ Չար լեզուներն ասում էին, որ Շաքրոն այդ կերպ իր ճանապարհն էր հարթում, ու, եթե անգամ դա այդպես է, ապա ուներ դրա բոլոր հիմքերը։ Եվ իսկապես, Շաքրոյի «գահակալության» օրոք շեշտակի աճեց նրա հարազատների՝ Օզմանովների ազդեցությունը, որոնք նախկինում այդպիսի կշիռ չունեին։ Խոսքը մասնավորապես Դաթո Կրասնոդարցու մասին է, ում տարածքային հավակնությունները, ինչպես երևում է, միայն Կուբանովով չեն սահմանափակվի։

maxresdefault
Դավիթ Ջանգիձե՝ Դաթո Կրասնոդարցի

Ոչ կովկասյան ծագմամբ քիչ թվով «օրենքով գողերից» Շաքրոն սկսեց տեղ տալ Շիշկանին և Պետրիկին, ովքեր Հասանի ժամանակ ստվերից դուրս չէին գալիս՝ Ռուդիկի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Իսկ Շաքրոյի ուշադրությունից դուրս մնացած սլավոնական «օրենքով գողերը»՝ Պիչուգան, Վոսկրեսը և Չեբուրաշկան, կիսում են «ընդդիմության» դժգոհությունները, և մնալով Ռուսաստանում՝ «5-րդ շարասյուն» են ձևավորում թշնամու թիկունքում։

vori1
Վասիլի Քրիստոփորով՝ Վոսկրես, Վադիմ Սոբրեկով՝ Չեբուրաշկա, Յուրի Պիչուգին՝ Պիչուգա

Դժգոհությունների վրա ազդող ոչ պակաս կարևոր գործոն էր նաև այն, որ Շաքրոն պաշտպանեց Կախա Պարպալիային, ում ժամանակին համառորեն հրավիրում էին Թուրքիա՝ պատասխան տալու քրեական հեղինակություն Ռոլանդին ծեծի ենթարկելու համար։ Այդ միջադեպին խառնված էր նաև Պաատա Մալենկին, ինչի պատճառով Կախայի հետ հաշիվները պարզելուն սպասում էին քրեական աշխարհի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Ռոբինզոնը և Գիյա Դլիննին։ Հասկանալով, որ ստեղծված իրավիճակում հակառակորդների հետ պայքարը կարող է տանուլ տալ՝ Կախան «զինվորական» պատճառներով  խուսափում է Թուրքիա մեկնելուց։ Իսկ Շաքրոն նրան պաշտպանում է ամեն տեսակի հարձակումներից և փորձում է հետաձգել տհաճ խոսակցությունը՝ առանց հաշվի առնելու Թուրքիայում սպասողների հեղինակությունը։

kaxa
Կախա Պարպալիա

Շաքրոն իր դեմ լարել է նաև քրեական հեղինակությունների հունական մասին՝ սառը վերաբերմունք ցուցաբերելով առաջնորդներ Դաթո Սեբիսկվերաձեի և Վաժա Բիգանիշվիլիի նկատմամբ։

e8d03bd7d912477f9a027c140f5ba303
Դավիթ Սեբիսկվերաձե՝ Դաթո Վարլամիչ

Այս համայնքին սկսել է հարել նաև Մերաբ Մզարելուան, ով Հասանի լուռ համաձայնությամբ և հատկապես նրա մահվանից հետո իրեն շատ մեծ հեղինակություն էր զգում և մասնակցել է շատ քայլերի, որոնց համար այժմ չէր ցանկանա պատասխան տալ Շաքրոյի և մյուսների առաջ։ Բարիկադների այս կողմն է անցել նաև Ռովշանի ոխերիմ թշնամի Գուլին։ Հավանական է (թեպետ հստակ ասել չի կարելի), որ այս խմբին միանա նաև դեդական կլանի հայտնի ներկայացուցիչ Գելա Կարդավան, ումից երես էր թեքել անգամ իր աները։

7f99e525017a14d7e63ce8dfb9464dcc
Ռովշան Ջանիև

Այս կազմը վերջին տարիներին «գողական» կոչումներ է բաժանել բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին իրենց ձայն տալ, Շաքրոյի պոտենցիալ հակառակորդների թիվը կարող է տպավորել։

Պատերազմի հայտարարմանը քրեական աշխարհի ներկայացուցիչները սպասում են ամեն վայրկյան:




Լրահոս