Թունավորվել է շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 15-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վերին Արտաշատ գյուղի  35-ամյա մի բնակիչ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա  թունավորվել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տանը  գազօջախի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս