
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 15-ին՝ ժամը 19.41-ին, ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Գյումրիի Մազմանյան 219 տան տանիքը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Ջեմմա Սարգսյանին պատկանող տան (կառուցվել է 1937 թվականներին) չբնակեցված հատվածի արտաքին պատի (40 քմ) վերևի հատվածից երեք շարք քար (մոտ 6 քմ): Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքապետարանի աշխատակիցները: Բնակչին առաջարկվել է ժամանակավոր վերաբնակեցվել: