Գյումրեցի շատ երեխաների անգամ տնակային պայմանները չեն խանգարում լավ սովորել. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միայն վագոն-տնակ կոչվող կացարաններում երբևէ բնակվածները կարող են ամբողջովին պատկերացնել, թե իրականում ինչպիսի պայմաններում են ապրում կամ, որ առավել տեղին է այս պարագայում օգտագործել, գոյատևում հազարավոր գյումրեցի ընտանիքներ: “Շիրակ կնետրոնի” ամենօրյա շփումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ խոնավ ու կոմունալ բոլոր պայմաններից զուրկ տնակներում բնակվողներից իրենց առավել ճնշված են զգում դպրոցահասակ երեխաները: Երևի հարկ չկա մանրամասնելու, թե ինչու հատկապես նրանք
Ամեն անգամ, երբ մենք տնակային ավաններ մեր այցելությունների ժամանակ հանդիպում ենք նեղլիկ և ցուրտ տնակներում սավաններով փաթաթված ու տնակի մի անկյունում դասերը սերտող կամ գիրք կարդացաող երեխաների, մի կողմից ուրախանում, մյուս կողմից էլ անկախ մեզանիզ զարմանում ենք, որ անգամ նման պայմանները երեխաներին չեն կոտրում:
Ներկայացվող տեսանյութը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, կոմունալ հարմարություններից և անգամ ջրից զուրկ, վաղուց շարքից դուրս եկած տնակում իր 15-ամյա աղջնակի` Անահիտի հետ բնակվող Լուսինե Պետրոսյանի ընտանիքի մասին է: Աշխատանքի բերումով մի քանի անգամ այցելել են նրանց տնակը և ամեն անգամ Անահիտին հանդիպեցինք իր փոքրիկ գրասեղանի առաջ նստած գիրք կարդալիս:




Լրահոս