8-ամյա աղջնակը՝ պայմանագրային զինծառայողի ոտնձգության զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է 8 տարեկան աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։ “Փաստինֆո” գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ՝ 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Ըստ մեղադրական եզրակացության, Եղվարդի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային Ա.Առաքելյանը խմած փորձել է իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալ և իր իսկ ննջարանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել 8-ամյա Լանայի (անունը փոխված է) նկատմամբ, պարտադրել վերջինիս ձեռք տալ իր սեռական օրգանին…. Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը Առաքելյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (“Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները”) 3-րդ մասով նախատեսված հանցանք: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպասվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով: Քննչական մարմնի միջնորդության հիման վրա դատարանը Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը:




Լրահոս