Եվս մեկ ընկերությունը դիմել է դատարան «Հրազդան»-ից գումար բռնագանձելու պահանջով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Այս մասին դեռեւս հունիսին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Ու մինչ ընկերության սեփականատերերը փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել, նոր դատական հայցեր են ներկայացվում Աշոտ Աղաբաբյանի դեմ:

Պարզվում է՝ այս անգամ էլ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն է դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հրազդան» մարզադաշտից 8 մլն դրամ բռնագանձելու պահանջով: «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն միջնորդել է դատարանին արգելանք դնել «Հրազդան» մարզադաշտի գումարների եւ գույքի վրա: Դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է միջնորդությունը, եւ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել:




Լրահոս