Գոռ Վարդանյանը ողջունում է Քոչարյանի դիրքորոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ժամանակ առ ժամանակ մենք կանգնում ենք ընտրության առջև` ունենալ հզոր, անկախ, ապահով, բարեկեցիկ Հայաստան, թե երկպառակտված, միմյանց նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբերով, հազիվ գոյատևող հայրենիք: Տարակուսանք է առաջացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցի խիստ էմոցիոնալ և խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունները: Հարգարժան ,մտածողներըե չեն նկատում հարցազրույցի, իրենց համար ոչ ձեռնտու հատվածները: 
Ես ողջունում եմ պարոն Քոչարյանի դիրքորոշումը, իրոք, երկու ղարաբաղցի ընկերներ չեն կարող մոռանալ այն տարիները, երբ վճռորոշ էր ղարաբաղցու անկոտրում ոգին և հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հնարավոր չէ մոռանալ այն ժամանակները, երբ այդ երկու ընկերների ընտանիքները պատսպարվում էին նկուղներում: Կարծում եմ` պետք չէ հիվանդագին վերաբերվել “ղարաբաղցի” ձևակերպմանը. դա նշանակում է մարտական ուղի, հաղթանակ և ի վերջո օրինակ միասնության և համերաշխության:
Մեջբերում եմ Ռ. Քոչարյանի խոսքը. “Ակտիվ քաղաքականություն վերադառնալը բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար և կդառնար տարատեսակ շահարկումների առարկա”: Հիրավի մեծ հայրենասերի և պետականամետ մտածելակերպի հայի տեսակետ, ի տարբերություն քաղաքական “տիտաններիե, որոնք կարող են մարդկանց հույզերն ու զգացմունքները ղեկավարելու իրենց կարողությունների արդյունքում փողոց դուրս բերել մեր հայրենակիցներին և թողնելով բախտի քմահաճույքին անխռով գիշերել տանը` պետական պահպանության ներքո: 
Թարմ են բոլորիս հիշողությունները, երբ ազգը բաժանվել էր երկու մասի և երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին էր: Կոչ եմ անում, աշխարհասփյուռ հայ ժողովրդին, համախմբվել, դասեր քաղել պատմությունից, քանզի մեր առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ`պատերազմի վերսկսման վտանգից մինչև սփյուռքում գտնվող յուրաքանչյուր հայ ընտանիքում հայրենասեր և հայրենիքով ապրող երիտասարդ դաստիարակելը:




Լրահոս