Ավտոտնակում հայտնաբերվել է ինքնասպանի նամակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Կարապետյանի կողմից այսօր` հունվարի 16-ին, նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 86-ամյա Խ. Թորոսյանի մահվան փաստով, հայտնում է   shamshyan .com-ը: Պարզել է, որ Խ. Թորոսյանը, կյանքին վերջ տալու նպատակով, իր ավտոտնակի մեջ ներկառուցված սենյակում դեռևս չպարզված տեսակի թունաքիմիկատ է խմել: Տան ավտոտնակում հայտնաբերվել է երկտող, որում գրված է. ,հարազատներիցս ներողություն եմ խնդրում իմ այս քայլի համար, խնդրում եմ ոչ ոքի չմեղադրեքե:  Մահացածը ամուսնացած էր, երեխաներ և թոռներ ուներ, իսկ կինը մահացել է 2012 թ. մայիսին:




Լրահոս