Ջրանցքն ընկնելուց և մահանալուց առաջ 2-ամյա երեխան մոր հետ է եղել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Արարատի մարզի Վերին Դվին գյուղի Արտաշատի ջրանցքն ընկած երկու ամյա երեխան մահացել է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան: Վերջինիս փոխանցմամբ, երեխան դեպի ջրանցք գնալուց առաջ մոր հետ է եղել: Փոքրիկը «հաջողացրել է» ջրանցքին մոտենալ այն ժամանակ, երբ մայրը խոհանոցում աշխատելիս է եղել.

«Տղա երեխա էր: Մեծ քույրը 4 տարեկան է: Ջրանցքն էլ նրանց տնից մոտ 20 մետր է հեռու»:

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ թեպետ երեխան բավականին փոքր էր, սակայն կարողանում էր լավ քայլել, անգամ` վազել:




Լրահոս