ԿԸՀ-ն բավարարել է նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունվարի 16-ին, գումարած արտահերթ նիստում քննարկել է Հանրապետության Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի դիմումը, որով դիմումատուն խնդրում էր չքննարկել հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ տեղադրելու համար տրամադրվող արտաքին քաղաքական գովազդային վահանակներից օգտվելու համար նախկինում ներկայացրած իր հայտը: 
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Հանրապետության Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի դիմումը բավարարվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ա. Հարությունյանը հայտարարել էր, որ հրաժարվում է օգտվել քարոզչական պաստառներ տեղադրելու համար տրամադրվող արտաքին քաղաքական գովազդային վահանակներից` նպատակահարմար գտնելով նախատեսված գումարը ծախսել վճարովի ուղիղ եթերից օգտվելու համար:




Լրահոս