
Հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Ժամը 13.44-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1 կանչ»: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ»: Այրվել է 15 հա խոտածածկ տարածք: