
«Սպորտինգի» կիսապաշտպան Վիլիամ Կարվալյուն շարունակում է մնալ եվրոպական մի շարք առաջատար ակումբների հետաքրքրությունների առանցքում:
23-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Պարբերականի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 45 մլն եվրո վճարել:
Պորտուգալիայի անցած առաջնությունում Կարվալյուն 30 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: