Ժողովուրդ. Վարդենիսի տուն-ինտերնատի ձերբակալված տնօրենը ազատության մեջ է ու վերադարձել է իր պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռևս 2012-ի հոկտեմբերի 3-ին ձերբակալված Վարդենիսի “Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն այժմ ազատության մեջ է: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նա կրկին վերադարձել է իր պաշտոնին:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մեղադրվում էր տուն-ինտերնատին հատկացված 3100 լիտր բենզինի յուրացման և թրաֆիքինգի մեջ: Նա 2012թ. մայիսի 16-ից տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչև 2012թ. սեպտեմբերի 18-ը շահագործել էր Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածքում՝ ստիպելով խնամել տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր ու մանր եղջերավոր անասուններին:
Քանի որ Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանի մորեղբորորդին է, ուստի վերջինս այս ամիսներին համոզել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, որպեսզի Հովհաննիսյանը վերադառնա իր աշխատանքին: Արդյունքում ՀՀ ոստիկանությունում կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով, Հովհաննիսյանն էլ վերադարձել է իր աշխատասենյակ:




Լրահոս