ՀԺ. Գազի գինը ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ էներգետիկայի և բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներից ծլկելու իր վարպետությունը արդեն հասցրել է արվեստի մակարդակի: “ՀԺ”-ն գրում է, որ երեկ կառավարության նիստից հետո նա կրկին կարողացավ շենքից աննկատ հեռանալ:
Ի տարբերություն անցած շաբաթվա, այս անգամ նախարարի ծլկման գործընթացը շատ ավելի լավ էր կազմակերպված: Լրագրողների ուշադրությունը սևեռված էր նախարարի ծառայողական մեքենայի վրա, որը ժամանակ առ ժամանակ գործի էր գցում շարժիչը, մեքենան ետ ու առաջ անում…: Հանկարծ այն դանդաղ պոկվեց տեղից և ուղղվեց դեպի նախարարություն: Մի քանի րոպե անց, նախարարություն հասած լրագրողները պարզեցին, որ նախարարն արդեն իր աշխատավայրում է:
Այսօր արդեն կարելի է հաստատապես պնդել, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը, որը պարզելու համար լրագրողները արդեն տևական ժամանակ փորձում են ,որսալե նախարարին, շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է:




Լրահոս