Այսօր՝ հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի «գազի մայլա» կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 39-ամյա Սերինե Կոնինյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ամուսիններն ունեին 2 անչափահաս տղա երեխա: Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Ս. Ստեփանյանը ձերբակալվել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում