Հրապարակ. Ազատ դեմոկրատները կսատարեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեին հեռուստատեսությամբ Ալիկ Արզումանյանը խոսել էր ՀՀ նախագահի ընտրությունների մասին և իր տարակուսանքն էր հայտնել, թե ինչու ՀԱԿ-ը չի պաշտպանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, ով իրեն կոռեկտ է պահել և ՀԱԿ “գծից” երբևէ չի շեղվել: Նա նաև ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենք չեն պատրաստվում պաշտպանել. վերջինիս “հռետորաբանությունը” շատ ավելի մոտ է Դաշնակցությանը, իսկ իրենց ավելի հոգեհարազատ է,ազատական հայացքների կրող Հրանտ Բագրատյանը:
Երեկ “Հրապարակ”-ը տեղեկացավ, որ “Ազատ դեմոկրատները” մոտ օրերս հայտարարություն կանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Մինչ այդ նման հայտարարություն էին արել Սոս Գիմիշյանի “Քիիստոնեաժողովրդավարական վերածնունդ” կուսակցությունը և Ռուբեն Թորոսյանի “Մարդու իրավունքներ 96”-ը: Թերթի տեղեկություններով, Բագրատյանին սատարելու ցանկություն են հայտնել նաև մեծ թվով անհատներ, այդ թվում՝ ՀԱԿ անդամներ:




Լրահոս