Ժողովուրդ. ՀՀԿ-ականները գումար են տվել փուչիկների գործով մեղադրյալին` վիրահատության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի “փուչիկների գործով” մեղադրյալ Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 26-իև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնից դուրս է գրվել: Նա “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, որ ինքը հիվանդանոցում ծրարով գումար է ստացել: “Իմ վիրահատության համար, ինչպես նաև դեղորայք գնելու համար հանրապետական երիտասարդներն ինձ այցելեցին և գումար տվեցին, որ ես հոգամ իմ ծախսերը”,- ասել է Բոզոյանը` հավելելով, որ իր առողջական վիճակը գնալով լավանում է, և գործով վերանշանակված հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին`ժ. 12-ին: Թերթի հիշեցմամբ` մայիսի 4-ին` ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ, Հանրապետության հրապարակում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ ստացան և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվեցին 154 անձինք: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, և փուչիկները լիցքավորած Բոզոյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 1 տարվա ազատազրկման:




Լրահոս