ՀԺ.Նիկոլ Փաշինյանն առաջիկայում քաղաքացիական փաստաթղթի նախագիծ կներկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. “”Ground zero” և “Քաղաքական տարին մեկնարկելիս” հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են և հուզում են հանրության լայն շերտերին: Հոդվածների կապակցությամբ եղել են նաև քննադատություններ, որոնց հետևել եմ ուշադրությամբ ու հարգանքով: Հարկ եմ համարում ընդգծել, որ չեմ հանդիպել այնպիսի հարցադրումների, որոնց պատասխանները ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Ներկայումս առաջնային է դառնում հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը: Վերահաստատելով Ազատության հրապարակում ստանձնած պարտավորություններս` առաջիկայում հանրության դատին կներկայացնեմ քաղաքացիական փաստաթղթի նախագիծ, ինչի վերաբերյալ ակնկալում եմ շահագրգիռ քննարկում”:




Լրահոս