
Թեթևքաշային ինքնաթիռի՝ բնակելի տան վրա ընկնելու հետևանքով Տոկիոյում մահացել է երեք մարդ:
Դեռևս անհասկանալի պատճառներով տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով կա նաև երկու վիրավոր կին: Առաջին փրկարարները դժվարությամբ դուրս են բերել վթարված ինքնաթիռի միջից, իսկ երկրորդ կինը վթարի պահին եղել է այն տան մեջ, որի վրա ընկել է ինքնաթիռը:
Ականատեսների խոսքերով՝ վթարի վայրում հրդեհ է բռնկվել, սկսել են այրվել հարևան մի քանի տներ և մեքենաներ: