Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 16-ին՝ ժամը 10.17-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալինի Խանջյան փողոցի բնակչուհին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահում հայտնաբերել 1937 թ. ծնված Ռ. Խլոյանի դին:
Թալինում 75-ամյա կնոջ դին գտել են իր բնակարանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ