ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ս.Կոնյանի սպանության դեպքի առթիվ:
2015 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 08:55-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է Ս.Կոնյանի դին:
Նույն օրը՝ ժամը 09:05-ին, ներկայացել է Ս.Ստեփանյանն ու հայտարարել, որ 2015 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, նշված բնակարանում ինքն է կնոջը դանակով հարվածներ հասցրել՝ իրեն դավաճանելու համար:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը:
Ս.Ստեփանյանը ձերբակալված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: