Առյուծները կարող են համարձակորեն ներդրումներ կատարել. հուլիսի 27-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. oգտագործեք ստեղծագործական ազդակները ու էներգիան ձեր կյանքում լուրջ կերպարանափոխություններ անելու համար: Հանգամանքները նպաստում են սեփական գաղափարների առաջխաղացմանն ու հանրայնացմանը: Կարելի է ինչ-որ բան հասցնել, ընթացքի մեջ լուծել լուրջ խնդիրներ, ավարտին հասցնել գործերը: Փոփոխություններ սպասվում են այնտեղ, որտեղ դրանք ցանկալի չեն:

Ցուլ. բարենպաստ օր է տանը որոշակի փոփոխություններ անելու համար: Ձեր ակտիվությունը պարտադիր կերպով պետք է ունենա էսթետիկ ենթատեքստ, զուգակցվի հնի մոդեռնիզացիայով: Լավագույն ժամանակն է հին իրողությունները վերաիմաստավորելու համար: Կարող եք ինչ-որ բանից հրաժարվել, կարգի բերել, փոխանցել ուրիշին:

Երկվորյակներ. հանդիպումները, նոր ծանոթությունները, այցելությունները կարող են անսպասելի հաջողություն բերել: Այժմ լավ է ամեն ինչ, ինչ իր հետ թարմացում ու նորություն է բերում: Ընդլայնեք իրերի սովորական ընթացքը, փոխեք տեղեկատվության աղբյուրները: Մի հրաժարվեք առաջարկներից ու հրավերներից: Բայց շատ զգույշ եղեք, որպեսզի ավելորդ խնդիրներ չառաջացնեք:

Խեցգետին. ամեն կատարվելիքը իր հետ բերում է եկամուտ: Դուք տարված եք նոր նախագծերով ու ժամանակ չուենք դատարկ խոսկացությունների վրա ծախսելու: Հարմար օր է ճամփորոդությունների մեկնելու, նորանոր տպավորություններով հարստանալու համար: Այն, ինչ ցուցադրում են մրցակիցները, ձեզ վրա սխալ տպավորություն է թողնում, ինչը երկար ժամանակ նույն մտքերով տարվելու հետևանք է:

Առյուծ. առյուծները կարող են համարձակորեն ներդրումներ կատարել: Ակտիվորեն զբաղվեք արտաքին տեսքի բարեփոխումներով: Հին իրողություններին հրաժեշտ տալուց առաջ լավ կշռադատեք, թե ինչ եք տանում ձեզ հետ դեպի ապագա: Վերանայեք որոշ թղթակցություններ, աշխատեք ներքաշվել այնպիսի մթնոլորտի մեջ, որը կներշնչի նոր քայլերի ու գաղափարների:

Կույս. ձեզ հետաքրքրող թեման կարող է դուրս մնալ վերահսկողությունից, չնայած ձեր ակտիվ ջանքերին: Հնարավոր է ժամանակն է փոխել գործունեության ոլորտը կամ զբաղմունքը: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ կարևոր հարցի շուրջ: Կլինեն մարդիկ, ովքեր կձգտեն օգտագործել ձեզ: Խուսափեք կոնֆլիկտների մեջ ներքաշվելուց:

Կշեռք. թույլ տվեք ձեզ փոխվել: Սա հիանալի ժամանակահատված է հրաժարվելու համար այն ամենից, ինչ ուղղակի անիմաստ է: Այսօր մի փորձեք ոչինչ ձեր կողքին պահել: Եթե որևէ գործ վերադարձել է թերի լինելու պատճառով, շտկեք քայլերն ու փորձեք իրավիճակն օգտագործել սեփական շահի համար:

Կարիճ. օրը հսկայական պոտենցիալ ունի: Զբաղվեք նրանով, ինչ իսկապես կարևոր է: Ձեր նախաձեռնողականությունը կարող է արմատախիլ արվել կամ էլ հակառակը` կարժանանաք ղեկավարության գովաբանությանը: Քննարկեք լուրջ հարցեր, հետաձգեք տնային որոշ գործեր: Որոշ թեմաներ կբացահայտեն իրենց թույլ կողմերը:

Աղեղնավոր. լավագույն որոշումը կլինի ժամանակը օգտագործել շփման, հանդիպումների կազմակերպման համար: Փորձեք հեռու մնալ նյարդային իրավիճակներից, մի ներքաշվեք անլուրջ ու անվերջանալի խոսակցությունների մեջ: Կարևոր փուլ է ընտանիքի համար: Դիտարկեք միայն գլոբալ հարցերը:

Այծեղջյուր. հարցականի տակ է ձեզ համար կենսական թեմա: Չնայած մեծ զգայական լարմանը` փորձեք ամեն ինչ հանգիստ ու համահունչ անել, մի տրվեք պրովոկացիաներին ու մի վիճաբանեք: Այսօր լավ կլինի նվիրեք, տաք, հրաժարվեք կամ ազատվեք ինչ-որ բանից: Հարաբերությունները ձեր անմիջական մասնակցությունն են պահանջում:

Ջրհոս. պաշտոնական կառույցներից եկող աննկարագրելի ճնշումը գրեթե անխուսափելի է: Որոշ խոսքերի ու արարքների մեջ թաքնված կլինեն ապագայի որոշ իրողություններ: Այն, ինչ դուք չեք ուզում, անպայման չի, որ կատարվի: Ընտանեկան պարտականությունները ուղիղ հակասության մեջ են գործնական ոլորտի հետ:

Ձկներ. մի թուլացեք: Ձեր վարքագիծը պետք է անզուգական լինի: Զբաղվեք միայն մասշտաբային նախագծերով, երկրորդական գործերի վրա ժամանկ մի վատնեք: Եթե անսպասելի բան եք իմանում, դրան շատ լուրջ վերաբերվեք: Հնարավոր է, հենց այս պահին տեղի է ունենում կողմնորոշիչների վերադասավորում:




Լրահոս