Երեք մարդ թունավորվել են շպրոտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 16-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են դիմել Սեւան քաղաքի երեք  բնակիչներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են հունվարի 15-ին, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, պահածոյացված շպրոտ ձուկ եւ տնային պայմաններում պատրաստված պահածո օգտագործելու հետեւանքով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս