
Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Կրասնոդար»-ի դեմ հաղթանակից հետո (1:0) խոսել է թիմում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
«Սպարտակ»-ի կազմում հայտնվելու տեսանկյունից ամեն ինչ բարդ է: Խփում ես գնդակ՝ խաղում ես, չես խփում՝ չես խաղում: Մենք միշտ պետք է հարգենք մարզչի կարծիքը», – նշել է նա:
Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ թիմի հետ մարզվելուց բացի, մարզվում է նաև անհատական ծրագրով՝ գրեթե մեկ տարվա բացակայությունից հետո մարզավիճակը վերադարձնելու համար:
«Ալենիչևի և Տիտովի հետ «Սպարտակ» է վերադարձել ակումբին հատուկ ոգին: Նրանք հարգում են «Սպարտակ»-ը: Դժվար է չնկատել ակումբում տեղի ունեցած փոփոխությունները», – նշել է Մովսիսյանը: