
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ հանրության ուշադրությանը ներկայացնելով “Կեղծ արժեքներ” տեսաշարի երկրորդ մասը, որում “Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Երևանում կառուցվող նստավայրի ֆոնին այս անգամ ներկայացվում է Տավուշի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Սրվեղի վանքը”: “Նայելով վանքի վիճակին՝ առավել արդիական է դառնում Գարեգին Երկրորդի լեգենդար արտահայտությունը. “Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ”: Ի դեպ, հենց այս միտքն է ընտրված որպես “Կեղծ արժեքներ” շարքի կարգախոս”,- ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում: Ստորև ներկայացնում ենք “Չենք լռելու”-ի տեսանյութը։