Թուրքիան առաջարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին արտահերթ գագաթնաժողով անցկացնել` քննարկելու ընդդեմ «Իսլամական պետության» ու քուրդ անջատողականների ռազմական գործողությունները կոորդինացնելու հարցը:
Հանդիպումը պետք է կայանա Բրյուսելում երեքշաբթի օրը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի տարածքում ԻՊ դիրքերին մի քանի ավիահարվածներ են հասցրել, ինչպես նաև վերսկսել են Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին ավիահարվածները: