
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը խոսել է «Ոսկե գնդակ 2015»-ում իր շանսերի մասին:
«Նույնիսկ երեք լավագույնների թվում հայտնվելն ինձ համար մեծ ձեռքբերում կլինի: Երազում եմ այնտեղ հայտնվել Մեսսիի և Ռոնալդուի հետ միասին: Ինձ համար դա մեծ պատիվ կլիներ:
Իմ հարաբերությունները Մեսիի՞ հետ: Մինչ «Բարսելոնա» տեղափոխվելը, ասում էին, որ մենք կկռվենք, քանի որ նա ինձ փոխանցումներ չի կատարի: Բայց նա ինձ շատ լավ ընդունեց և այս պահի դրությամբ ինձ գոլային փոխանցումներ մեծամասամբ հենց նա է կատարում: Ինձ համար Լեոն և՛ ընկեր է, և՛ կուռք», – ընդգծել է Նեյմարը: