
Քաղաքացիական ակտիվիստները հուլիսի 31-ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազմակերպելու են հանրային քննարկում` սահմանադրական բարեփոխումների և դրա դեմ հետագա քայլերի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում բացված իրադարձության էջից:
Հանրային քննարկման հիմնական կազմակերպիչները «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն են և Բաղրամյանում օրեր շարունակ պայքարած երիտասարդները: