
Շուրջ 20 մարդ զոհվել է, ևս 10 մարդ տուժել է երկուշաբթի օրը Աֆղանստանում հարսանիքի ժամանակ գրանցված ծեծկռտուքի արդյունքում, հայտնում է Սինհուա գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով` ողբերգությունը գրանցվել է Աֆղանստանի հյուսիսային Բագլան նահանգում` երկրի մայրաքաղաք Քաբուլից 160 կմ հեռավորության վրա:
«Դեխսալախ բնակավայրում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. կեսգիշերին տանը փոխհրաձգություն է սկսվել, որի արդյունքում 20 մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել են»,- գործակալությանը պատմել է տեղի ոստիկանության պետ Գուլիստան Կխան: