Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացումից 3 ամիս անց հուշարձանը վանդալային հարձակման է ենթարկվել, գրում է fresnobee.com-ը:
«Զոհերի հոգիներն անհանգիստ են»,- ասել է Պերճ Աբգարյանը` Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության դեսպանը:
Ինչպես պատմել է Աբգարյանը` անհայտ անձինք պոկել են հուշարձանի հուշատախտակը: Աբգարյանն ասել է, որ «սա ատելության հողի վրա հանցագործություն է, այն պետք է շատ լուրջ ընդունել ու չհանդուրժել»:
Ֆերեզնոյին իշխանությունները փաստի առթիվ հետաքննություն են սկսել: