
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Խոշոր կապիտալը վերջնականապես մեկուսացնել քաղաքականությունից չի հաջողվել և ոչ մի երկրում:
Սակայն, ըստ իս, կա երեք սկզբունքային դրույթ, որ պետք է սահմանափակի խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական զարգացումների և որոշումների կայացման գործընթացների վրա:
1. Խոշոր կապիտալը կարող է ազդել իշխանության վրա, բայց երբեք չպետք է ձևավորի իշխանությունը:
2. Խոշոր կապիտալի ազդեցությունը պետք է հավասարակշռվի և հակակշռվի քաղաքացիական ինստիտուտների գոյությամբ և գործունեությամբ:
3. Խոշոր կապիտալը, գործելով գլոբալացվող տնտեսության տրանսազգային պայմաններում, պետք է միաժամանակ պահպանի իր ազգային նկարագիրը”: