
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, քիչ առաջ Երևանի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվեց Քննչական կոմիտե: Հիշեցնենք, որ շաբաթ օրը ձերբակալված Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է` ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:
Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով:
Նշենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ, Տ. Խաչատրյանի տեղափոխման պահին քննչական կոմիտեի շենքի դիմաց էր գտնվում նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: