Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով:
Նախաքննական մարմինը Տիգրան Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությամբ դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքներ ընդհանուր իրավասության դատարան: Միջնորդության քննարկումը սակայն հետաձգվել է:
Նշենք, որ մարզպետի որդու ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը: