![](https://armlur.am/wp-content/uploads/2015/07/11774837_856647634405260_1308817575_n.jpg)
«Երևանյան ամառ 2015»-ի ծրագրային հերթական համերգը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում էր, որտեղ երեկոյան զբոսանքի դուրս եկած քաղաքացիներին տանգոյի երեկո էր սպասվում։
«Ամբասադոր» երաժշտախմբի կատարմամբ համերգային ծրագրում հնչել են աշխարհահռչակ կոմպոզիտորների, մասնավորապես` Աստոր Պիացոլայի հանրաճանաչ ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսաստանցի հեղինակների մեղեդիներ՝ հանրահայտ ֆիլմերից։