
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկուշաբթի առավոտյան վերսկսել են Հյուսիսային Իրաքի տարածք թռիչքները «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ գիշերային օպերացիայից հետո:
Ինչպես հայտնել է քրդական Firat գործակալությունը, Խակուրկի շրջանում թուրքական անօդաչուներ ու ռազմական ինքնաթիռներ են թռիչքներ իրականացնում:
Գործակալության տեղեկությունների համաձայն` գիշերային օպերացիայի ընթացքում զինյալների ամենամեծ ճամբարներից մեկը ենթարկվել է կետային ռմբակոծությունների:
Ինչպես հայտնում է թուրքական հետուստաընկերությունը, Հյուսիսային Իրաքում օպերացիային մասնակցել են Դիարբեքիրի ավիաբազայի F-16 կործանիչները: Կործանիչները 9-ը թռիչք են իրականացրել ու Թուրքիայի հետ անմիջական սահմանին թիրախներ խոցել: