4 մարդ ծանր վիրավորվել է Ֆրանսիայի հյուսիսում վթարի արդյունքում: Զբոսաշրջային ավտոբուսը զրկվել է տանիքից թունելում, որը չափազանց ցածր է եղել երկհարկանի ավտոբուսի համար:
Ավտոբուսում 59-ը մարդ է եղել` հիմնականում իսպանացի ուսանողներ, ովքեր Նիդերլանդներ են մեկնելիս եղել: 24 մարդ թեթև մարմնական վնասվածքներ է ստացել, միայն հրաշքով ամեն ինչ ավարտվել է առանց զոհերի, գրում է euronews-ը:
«Ես քնած էի, աչքերս փակ էին: Հանկարծ ուժեղ հարվածի ձայն լսեցի ու ծխի հոտ զգացի: Ամենուր պատուհանների բեկորներ էին, մարդիկ արյան մեջ, իսկական դժբախտություն»,- պատմել է ուղևորներից մեկը:
Կատարվածի մանրամասներն այժմ պարզվում են, ավտոբուսի վարորդը կալանված է: Ենթադրաբար վարորդը մթության մեջ չի տեսել նախքան թունելը տեղադրված բարձրության սահմանափակման նշանը: