Armenian text to speach

Խիստ հսկողության տակ պահեք ռեստորանների աշխատանքը և արգելեք հրավառությունները. Տ. Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի  քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ  քաղաքապետ  Տարոն Մարգարյանին  զեկուցվել է, որ  մայրաքաղաքի վարչական  շրջաններում շարունակվում են  աշխատանքային երկհերթ ժամանակացույցով ոռոգման, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է   վարչական շրջանների,   առևտրի և բնապահպանության վարչությունների  և ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ՝ հրդեհավտանգ հատնվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ:

«Ուշադրության կենտրոնում պահեք  այն վայրերը, որտեղ չորացած խոտ ունենք: Խիստ հսկողության տակ պահեք սպասարկող ընկերությունների և ռեստորանային համալիրների աշխատանքը և արգելեք հրավառությունները: Ու հատկապես հաշվի առնելով, որ հրդեհների մի քանի դեպքերի պատճառը հենց հրավառություն է եղել, նախազգուշացրեք տվյալ օբյեկտների պատասխանատուներին առնվազն այս ժամանակահատվածում ձեռնպահ մնալ հրավառություններ կազմակերպելուց»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս