ՄԵԾ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գրանցել է նախագահի թեկնածուներին. նրանք 8-ն են՝ Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Արամ Հարությունյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան եւ Վարդան Սեդրակյան: Նախագահական այս ընտրություններն առանձնանում են մեկ կարեւոր հանգամանքով. ԱԺ-ում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ ՀԱԿ-ը, եւ սփյուռքում ամենամեծ տարածում ունեցող ավանդական կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, չեն մասնակցում ընտրություններին. նրանք ո՛չ թեկնածու են առաջադրել, ո՛չ էլ սատարում են առաջադրվածներից որեւէ մեկին: Քաղաքագիտական առումով սա, թերեւս, աբսուրդ է եւ վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքական դաշտում ինչ-որ բան այն չէ: Ընդ որում, նախագահի 8 թեկնածուներից 6-ն ինքնաառաջադրվել են, թեեւ նրանց մեջ կան նաեւ կուսակցությունների ղեկավարներ. միայն Հրանտ Բագրատյանին «Ազատություն»-ը, իսկ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ն է առաջադրել:




Լրահոս