Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Արզնի» հանքային ջրերի գործարանը մի քանի օր է՝ չի աշխատում: Իսկ երեկ անհայտ անձանց կողմից կամ անհայտ հանգամանքներում պայթեցվել է «Արզնու» եւ «Պապա Կառլո» լիմոնադի գործարանի կաթսայատունը: «Արզնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, եւ հիմա ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվում. քանդել են պատը, որպեսզի խողովակները փոխեն»: Իսկ գործարանի չաշխատելու մասով ասաց, որ կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ. «Հունվարի առաջին 15-20 օրը զբաղված ենք լինելու պրոֆիլակտիկ աշխատանքներով: Բացի այդ, այս օրերին շահագրգռված չենք ամեն օր աշխատեցնել գործարանը, քանի որ առեւտուրը թույլ է, արտադրանքի պակաս էլ չունենք»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ