
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ մեկ ամիս առաջ եղել է Ալտայում, որտեղ անցկացրել է իր հանգիստը, հայտնում է FlashSiberia-ն` հղում կատարելով տարածաշրջանում իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքերով` նախագահը վայելել է Ալտայի մաքրամաքուր օդը: Տեղեկացվում է, որ պետության ղեկավարը գտնվել է Օնգուդայի շրջանի իր ամառանոցում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ պետության քաղաքական տեղեկատվության հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Տորբոկովը հայտնել է, որ նախագահը ոչ պաշտոնական այցով եղել է Ալտայում:
Թե ում հետ է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հանգիստը, չի տեղեկացվում: