
Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմադիր քաղաքական գործիչ ու քաղաքական հետապնդումների պատճառով Ադրբեջանից փախուստի դիմած Էմին Միլլիի կնոջ եղբորը` Նազիմ Ագաբեկովին: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, նրան մեղադրում են թմրանյութեր պահելու ու տարածելու մեջ:
Սոցկայքի իր էջում Էմին Միլլին Նազիմ Ագաբեկովի հանդեպ ներկայացված մեղադրանքներն աբսուրդային է անվանել ու նշել, որ նրան մեղադրել են՝ վրեժից ելնելով:
Նրա խոսքերով` ձերբակալված Նազիմ Ագաբեկովն աշխատել է İT-մասնագետ: