2012թ. տարեվերջը «Ժողովուրդ» օրաթերթի համար լի էր անակնկալներով: Ամանորյա տոների առթիվ արձակուրդային օրերին «Ժողովուրդ» օրաթերթն արժանացել է պարգեւների:
Առաջին պարգեւը մեզ տրվեց դեկտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից: Նախարարը «Ժողովուրդ» օրաթերթին պարգեւատրել է շնորհակալագրով՝ իրավական թեմաներն անաչառ լուսաբանելու, առկա խնդիրներն օբյեկտիվորեն ներկայացնելու համար:
Իսկ դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԱԺ-ում հավատարմագրված 6 լրագրող խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ բարեխղճորեն եւ անաչառ լուսաբանելու համար պարգեւատրվել են ԱԺ նախագահի անվանական ժամացույցով: Այդ լրագրողների թվում է նաեւ «Ժողովուրդ»-ի թղթակից Արման Գալոյանը:
Այս մրցանակները, թերեւս, ապացույցն են այն պարզ իրողության, որ իր գոյության 2 տարիների ընթացքում մեր թերթը կարողացել է ձեռք բերել ոչ միայն ընթերցողների վստահությունը, այլեւ արժանանալ բարձր գնահատականների հենց այն մարդկանց կողմից, որոնց անխնա քննադատել է:
ԳՆԱՀԱՏԵՑԻՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ