Հանգստի համար Հայաստանում նախընտրում եմ Դիլիջանը, արտասահմանում` ծովը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել, թե Ազգային ժողովի պատգամավորները որտեղ են նախընտրում հանգստանալ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել որտեղ հանգստանալ. «Պետք է խորհրդակցեմ ընտանիքիս անդամների, հատկապես մայրիկիս հետ, քանի որ միասին ենք մեկնելու հանգստի»:

Պատգամավորը Հայաստանում նախընտրում է հանգիստն անցկացնել բնության գրկում, հատկապես` Դիլիջանում. «Իսկ արտասահմանում նախընտրում եմ ինչ-որ ծովային երկրում հանգստանալ»: Գնային մատչելիության վերաբերյալ Հովհաննիսյանը դժվարացավ հստակ պատասխանել. «Մատչելիությունը կախված է, թե որ երկրում ես հանգստանալու, քանի օրով և այլն»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս