ՍԴ-Ի ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին Սահմանադրական դատարանում կսկսվի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի դիմումի քննությունը, որով նա պահանջում է անվավեր ճանաչել 2012թ. դեկտեմբերի 2-ին կայացած ընտրությունները: Հիշեցնենք, որ այնտեղ հաղթող էր ճանաչվել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին: Ստեփան Սաֆարյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց. «ՀՀ արդարադատության համակարգից իմ ակնկալիքները նվազագույն են, եթե չասեմ՝ չկան: Բայց քանի որ ՀՀ սահմանադրական արդարադատություն իրականացնողը ՍԴ-ն է, դիմել եմ այդ մարմնին՝ որպես զուտ ներպետական ատյանի: Միաժամանակ գիտակցում եմ՝ դիմումն այնպիսի հիմնավորումներ ունի, որոնք հերքելը լուրջ խնդիր կլինի, հաստատելը՝ լուրջ մարտահրավեր»:




Լրահոս