
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուին զերծ մնալ քրդերի հետ խաղաղության գործընթացի դադարեցումից, որին կարող են խոչընդոտել Քրդստանի աշխատավոր կուսակցության դիրքերին ավիահարվածները, հայտնում է DPA գործակալությունը:
«Բոլոր երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Թուրքիան ահաբեկիչներից ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի, սակայն կարևոր է, որպեսզի բոլոր միջոցները լինեն համաչափ և չհանգեցնեն առանց դրա կարիքի հակամարտության էսկալացիայի»,- ասել է Ստոլտենբերգը` նորվեգիական NRK ռադիոյին տված հարցազրույցում:
Ստոլտենբերգը նշել է, որ ոչ մի ահաբեկչական գործողություն չպետք է խանգարի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին: