Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն: Այս գիշեր կիսապաշտպանն իր գործակալ Ֆերնանդո Ֆելիչեվիչի հետ մեկնել է Մյունխեն` գերմանական ակումբում բուժզննում անցնելու համար:
«Կարիերայի նոր փուլ, նոր երազանք: Մյունխեն, մենք գալիս ենք», – գրել է Վիդալը թվիթերի իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիդալը «Բավարիա»-ի հետ պայմանագիր կկնքի մինչ 2020թվականը, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 35 մլն եվրո: