
Armlur.am-ի տեղեկություններով` Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գյուղերից մեկում հուլիսի 25-ին մոտ 40 տարեկան տղամարդը դանակով և պատառաքաղով հարվածներ է հասցրել 22 ամյա աղջկան:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոմն Արայիկը առավոտյան կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել աղջկան` պատճառելով առողջական վնաս:
Այս տեղեկությունը ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին և հավելեցին` մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն: