
Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը «Սոբեսեդնիկ» թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ զղջում է Լեռնային Ղարաբաղին այդքան գովերգելու համար:
«Այնտեղ այնքան զարմանալի, հանգիստ ու ուրախ աշխարհ է, որ վախենամ մեծ թվով զբոսաշրջիկները այդ մթնոլորտը կխաթարեն: Իմ առաջին ցանկությունն էր մարդկանց ասել «Եկեք Ղարաբաղ: Չգիտեք, թե այն ինչքան հիասքանչ է, թե ինչպիսի բացահայտում է և թե ինչպիսի այլ մոլարակ է այն»: Իսկ այժմ ես մտածեցի ու ձեռնպահ կմնամ նման կոչերից, որպեսզի չփչացնեմ ղարաբաղցիների կյանքը: Որպեսզի հետաքրքրասեր մարդկանց ամբոխը չխաթարի կյանքի հիասքանչ ընթացքը»,- խոստովանում է Ստերլիգովը:
Ինչպես նշում է ընտանիքով Արցախ տեղափոխված միլիարդատերը, նա շրջել է ողջ աշխարհով մեկ «ու ավելի խաղաղ, սրտանց, ջերմ ու հարմարավետ վայր, որտեղ լողում են հյուրընկալության օվկիանոսում, անհնար է եղել գտնել»: «Ինձ չափազանց հարմարավետ եմ զգում` գտնվելով բարի ու անկեղծ հայերի կողքին»,- ասել է Ստերլիգովը: